Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз)

Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз)
18.02.2014 | 10:30

Մեր հազարամյա տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով պատմություն ունեցող ժողովուրդը, որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել և գոյատևում է, շատերին կարող է զարմանալի թվալ, բայց մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները: Նշված տոները, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը, ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան:
Շուրջ 200-300 տարի է, մենք` հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից: Բայց, փա՜ռք Աստծո, մենք դեռևս սրբորեն պահպանում ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները:
Մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել և պարբերաբար փետրվար ամսին նշվել է «Խըդըր Նաբի» (Խդր Այլաս) տոնը: Հարկ եմ համարում նշել, որ այս տոնը իր ուրույն և կարևոր տեղն ունի մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և միասնության գործում:
Դարերի ընթացքում մեր ժողովուրդը Սուրբ Խըդըր Նաբիի անվան հետ է կապել մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակների իրականացումը: Ըստ ժողովրդական ավանդությունների, Սուրբ «Խըդըր Նաբին» իր հզորությամբ տիրապետել է տարբեր երևույթների վրա ազդելու կարողությանը: Մեր ժողովրդի աղոթքներում և այլ պատումներում «Խըդըր Նաբին» դիտվել է նաև որպես սիրահարների հովանավոր, ուրախությունների, երջանկության և նպատակների իրագործման հզոր հովանավոր:
Եզդի ժողովուրդը արտաքին սպառնալիքներից պաշտպանվել ու, անհրաժեշտությունից ելնելով, հիմնականում վարել է ներփակ համայնքային կյանք: Բայց խաղաղության, երջանկության և տարատեսակ ուրախություններ պարգևող տոներն ընդունել է նաև այլ ժողովուրդների հետ: Անշուշտ, խոսքը վերաբերում է սուրբ «Խըդըր Նաբիին», որը տարբեր ժողովուրդների մոտ տոնվում է, հայ ժողովրդի մոտ ընդունված է «Սուրբ Սարգիս» անվամբ:
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 15-ին տոնեց Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի եզդիները Խըդըր Նաբի տոնը տոնում են փետրվարի 21-ին:
Սուրբ Խըդըր Նաբիի գալստյան օրվա առթիվ երկուշաբթի օրը մատաղներ զոհաբերելու օրն է, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերը ծոմ են պահում: Տոնի օրն առավոտյան ժողովուրդը հոգևորականների հետ գնում է գերեզմանոցներ` աղոթքներ անելու, որից հետո այցելում են մեկը մյուսի տները, շնորհավորում են միմյանց տոնը և ցանկանում ամենալավը: Այդ օրը միմյանցից նեղացածները խոսում են միմյանց հետ, մեկը մյուսին ներում է:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի եզդիներին «Այդա Խըդըր Նաբի» տոնի առթիվ: Бьра Бьмбараква Айда Хьдьр Нави (Хьдьр Айлаз):

Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ

պետության հովանու ներքո" title="Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո" />
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո